00:00:00

Արմեն Սողոյանը 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

16:53, 04 հոկտեմբեր 2018 Իրավական

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության նախկին պետ, կաշառք ստանալու մեջ մեղադրվող Արմեն Սողոյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։ Սողոյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ նա ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։ Նշենք, որ նախկին պաշտոնյան շուրջ 2 տարի է՝ կալանքի տակ էր։ Ըստ մեղադրանքի՝ Արմեն Սողոյանն ընդունել է Ժաննա Հովհաննիսյանին եւ իրեն ենթակա ԲՍՓ հանձնաժողովների մնացած նախագահներին ու նրանցից ստացել առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր առմամբ 1 մլն 528 հազար դրամին համարժեք կաշառք: Մասնավորապես, Ժաննա Հովհաննիսյանը Արմեն Սողոյանին 2016թ. դեկտեմբերի 22-ին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք տվել է 200 հազար դրամ: Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Արամ Պետրոսյանը 2016թ. դեկտեմբերի 23-ին Սողոյանին տվել է 150 հազար դրամ: Արոնա Սիմոնյանը տվել է 600 ԱՄՆ դոլար կաշառք, Զորիկ Մկրտչյանը՝ համապատասխանաբար 40 հազար եւ 100 հազար դրամ: Երեմ Մարգարյանը, Արմեն Ավետյանը, Լիլա Մանուցյանը, Ժիրայր Պետրոսյանը, Արշավիր Հմայակյանը, Ալլա Թովմասյանը, ըստ մեղադրանքի, Սողոյանին տվել են 100 հազարական դրամ, իսկ Ցիալա Խուդինյանը՝ 150 հազար դրամ: Հանձնաժողովի բժիշկ-փորձագետ Շողիկ Ավետիսյանն էլ Արմեն Սողոյանին 2016թ. հոկտեմբերի 11-ից մինչեւ դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում որպես խոշոր չափերով կաշառք ստացել է ընդհանուր առմամբ 265 հազար դրամ: Նշենք, որ Արմեն Սողոյանը մինչեւ նախարարություն աշխատանքի անցնելը 2013-2014 թթ. «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի պաշտոնակատարն է եղել, իսկ 2014թ.-ից` «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի փոխտնօրենը, այդ նույն ժամանակահատվածում Սողոյանը հիմնադրել է Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը եւ 2015թ. գիտական ղեկավարն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր