00:00:00

Երկու օրում բացահայտվել է հանցագործության 51 դեպք

01:37, 04 հոկտեմբեր 2018 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 2-ից 3-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 51 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության 9, մարմնական վնասվածք հասցնելու 8, յուրացման կամ վատնման 4, անձնական ունեցվածքի գողության, ծեծի, գույքի դիտավորությամբ ոչնչացման, թմրամիջոցի հայտնաբերման և սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի 3-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտրական իրավունքի խախտման ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու 2-ական, բնակարանային գողության, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնեական լիազորություններն անցնելու, ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, ընտրակաշառքի և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելու կամ վնասելու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2, կողոպուտի, անձնական ունեցվածքի գողության և այլ հանցագործության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր