00:00:00

SOS ծրագրի հաղորդավարի պաշտպանին առևանգելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է

01:13, 04 հոկտեմբեր 2018 Իրավական

SOS ծրագրի հաղորդավար Վիլեն Գաֆեջյանի շահերի պաշտպան Վահե Գրիգորյանին առևանգելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նրա խոսքով` 2018թ. հունիսի 6-ին Արարատի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ՝ SOS ծրագրի հաղորդավար Վիլեն Գաֆեջյանի շահերի պաշտպան Վահե Գրիգորյանի կողմից ՀՀ ոստիկանությանը տրված՝ Աշոտ Մելոյանի կողմից իրեն ավտոմեքենան նստեցնելու և առևանգելու փորձ կատարելու վերաբերյալ հաղորդման առթիվ: «Քրեական գործը նախաքննություն իրականացնելու համար ուղարկվել էր Մասիսի քննչական բաժին, Վահե Գրիգորյանը ճանաչվել էր տուժող և ցուցմունքներ տվել: Հուլիսի 25-ին նախաքննության այդ փուլում ձեռք բերված փաստական տվյալներով որոշում է կայացվել Աշոտ Մելոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում կատարվել են բազմածավալ քննչական և այլ դատավարական հնարավոր բոլոր գործողությունները: Մասնավորապես՝ ստացվել են հեռախոսային ելքային և մուտքային զանգերի վերծանումներ, կատարվել են հեռախոսահամարների և բջջային հեռախոսների զննություններ, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, կատարվել է առերես հարցաքննություն, տուժողի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրում հայտնաբերված տեսագրության զննություն և մի շարք այլ դատավարական գործողություններ: Սակայն Վահե Գրիգորյանին խաբեությամբ առևանգելու փորձ կատարելու վերաբերյալ, բացի վերջինիս ցուցմունքից, այլ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները: Հաշվի առնելով, որ ձեռք բերված ապացույցները բավարար չեն մեղադրական եզրակացություն կազմելու և դատարան ուղարկելու համար՝ որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու և Աշոտ Մելոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ վերջինիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով»,- գրել է Աբրահամյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր