00:00:00

Մեղադրանք է առաջադրվել՝ հորը սպանելու համար

19:03, 03 հոկտեմբեր 2018 Իրավական

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել որդուն՝ 61-ամյա հոր սպանության համար։ Այս մասին տեղեկացանք ՀՀ քննչական կոմիտիե ֆեյսբուքյան էջից։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի բնակարաններից մեկում սեպտեմբերի 29-ին հայտնաբերվել է տղամարդու դի՝ բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներով։ Դեպքի առթիվ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, բաժնի պետ Ս.Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել ՀԿԳ քննիչ: Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները պատճառվել են որդու կողմից։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, ինչը բավարարվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր