00:00:00

Պատգամավորներն ասացին՝ անկախ հուշագրից, չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել. Փաշինյան

05:35, 03 հոկտեմբեր 2018

Ազգային ժողովի ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցություններն ասացին, որ ընկալում են ժողովրդի ուղերձը, հարգանքով են վերաբերում դրան եւ անկախ հուշագրից՝ չեն պատրաստվում ոչ առաջին, ոչ երկրորդ փուլում վարչապետի թեկնածու առաջադրել։ Այս մասին պատգամավորների հետ բանակցություններից հետո ԱԺ բակում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք ասացինք, որ երկրում քաղաքական ճգնաժամ է հաստատված, եւ այդ քաղաքական ճգնաժամը պետք է հաղթահարենք։ Որպես տարբերակ՝ ես ասացի, որ ես առաջիկա օրերին պետք է հրաժարական տամ վարչապետի պաշտոնից, ակնկալում եմ, որպեսզի Հանրապետական կուսակցությունն ու խորհրդարանն ավելի չգրգռեն մարդկանց, որովհետեւ եթե ես հրաժարական տամ, եւ այդ խմբակցություններն առաջադրեն վարչապետի թեկնածու, տեսականորեն նույնիսկ կարող են ընտրել որևէ մեկին վարչապետ, բայց պետք է գիտակցեն, որ դա մարդկանց մոտ ռեակցիա է առաջացնելու։ Ասացի, որ դա խելացի սցենար չի լինելու, մարդկանց մոտ կառաջացնի վատ արձագանք, մեղմ ասած, վատ արձագանք, եւ ես կարծում եմ, որ լավ կլինի՝ մենք ստորագրենք փաստաթուղթ, որ այսինչ օրը ես հրաժարական տամ, խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի երկու անգամ, ինչի արդյունքում մենք դեկտեմբերին կունենանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները կարծես թե ըստ էության ասացին, որ ընկալում են ժողովրդի ուղերձը եւ հարգանքով են վերաբերում ժողովրդի ուղերձին ու դիրքորոշմանը, եւ նրանք բանավոր ասացին, որ անկախ հուշագրից՝ չեն պատրաստվում ոչ առաջին, ոչ էլ երկրորդ փուլով առաջադրել վարչապետի թեկնածու»,– բանակցություններից մանրամասներ ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը։ https://www.facebook.com/paylak.fahradyan/videos/2276167955788530/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր