00:00:00

Ստեղծված իրավիճակը, իրոք, մտահոգիչ է. Ֆելիքս Ցոլակյան

04:14, 03 հոկտեմբեր 2018

Ստեղծված իրավիճակը, իրոք, մտահոգիչ է, հատկապես այն առումով, որ չի բխում մեր ժողովրդի իրական շահերից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր, ԱԱԾ նախկին տնօրենի տեղակալ (2007-2013) Ֆելիքս Ցոլակյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Հարգելի հայրենակիցներ, ստեղծված իրավիճակը, իրոք, մտահոգիչ է, հատկապես այն առումով, որ չի բխում մեր ժողովրդի իրական շահերից։ Օրենքի ընդունումն ու դրա կիրառումը կարող է ավելորդ լարվածության պատճառ դառնալ` վտանգելով մեր իսկ ժողովրդի անվտանգությունը։ Ինքս չեմ մասնակցել այսօր կայացած նիստին եւ գտնում եմ, որ խնդրի լուծումը պետք է բխի բացառապես ժողովրդի շահերից։ Կոչ եմ անում բոլորին խոհեմություն ցուցաբերել: Խիղճ եւ խաղաղություն բոլորիս»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր