00:00:00

Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա

02:19, 03 հոկտեմբեր 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարան կտա:  Բաղրամյան պողոտայում ասաց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչու, որ որևէ մեկը չմտածի, որ ես կառչած եմ այդ պաշտոնից», - ասաց նա։ ՀՀ վարչապետն ասաց, որ իր հրաժարականի ութերորդ օրը Ազգային ժողովը պետք է ընտրի նոր վարչապետ։ «Եթե այդ ընթացքում չընտրի նոր վարչապետ, պետք է ևս յոթ օր անցնի ու պլյուս մեկ օր անց ընտրի նոր վարչապետ, իսկ եթե ընտրի նոր վարչապետ, ուրեմն ընտրեց նոր վարչապետ», - ասաց նա։ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ եթե այս դեպքում էլ չընտրվի վարչապետ՝ կլինեն արտահերթ ընտրություններ։ «Եթե կպարզվի, որ ժողովուրդը կանգնած է հանուն արտահերթ ընտրությունների, ուրեմն մենք ժողովրդի հետ կկարողանանք թույլ չտալ, որ խորհրդարանն ընտրի նոր վարչապետ», - նշեց Փաշինյանը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր