00:00:00

Քաղաքական դաշտից պետք է արմատախիլ արվեն այն քաղաքական ուժերը, որոնք աջակցել են հակահեղափոխությանը. Նիկոլ Փաշինյան

01:41, 03 հոկտեմբեր 2018

Երևանի Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի հարթակի մոտ ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը: Վարչապետը արդեն միացել է քաղաքացիներին, որոնք վանկարկում են  «արտահերթ, արտահերթ»՝ պահանջելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում: Նիկոլ Փաշինյանը նշեց. «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և նրան աջակցած ուժերը, որոնք այդ նախագիծը դրել են շրջանառության մեջ ու քվեարկել, Հայաստանում պաշտոնապես հայտարարել են հակահեղափոխություն: Բայց բոլորս տեսնում ենք, որ դա չի ստացվելու, հակահեղափոխությունը Հայաստանում շանս չունի, որովհետև ժողովուրդը հաղթել է, և այդ հաղթանակը ոչ ոք չի կարող խլել: ՀՀԿ-ն պետք է արմատախիլ արվի Հայաստանի քաղաքական դաշտից: Հայաստանի քաղաքական դաշտից պետք է արմատախիլ արվեն նաև այն քաղաքական ուժերը, որոնք աջակցել են հակահեղափոխությանը»: Այնուհետև Նիկոլ Փաշինյանն առաջարկեց ընդհատել հանրահավաքը մինչև բարձրախոսների տեղադրումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր