00:00:00

ԱԺ-ը ստացավ դավաճան պիտակը

01:22, 03 հոկտեմբեր 2018

ԱԺ Բաղրամյան մուտքի դիմաց է այս պահին գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտարարեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին կողմ են քվեարկել ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցության պատգամավորները։ Ի պատասխան հավաքված քաղաքացիները վանկարկեցին «դավաճան»։ Նշենք, որ հազարավոր քաղաքացիներ են հավաքվել ԱԺ շենքի դիմաց։ Խորհրդարանի բոլոր մուտքերը շարունակում են փակ մնալ։  Ազգային ժողովի պատգամավորները չեն կարողանում դուրս գալ շենքից։ Հիշեցնենք, որ  Ազգային ժողովը քիչ առաջ երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Աժ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ անելու մեծ աղմուկ հանած օրինագիծը։ Նախագծի օգտին քվեարկել է 67 պատգամավոր, դեմ ձայն չի եղել։ «Ելք» խմբակցության պատգամավորները, հետեւելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, չեն գրանցվել։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր