00:00:00

Կառավարության ղեկավարն ուղղակիորեն միջամտում է Ազգային ժողովի աշխատանքներին. Շարմազանով

01:11, 03 հոկտեմբեր 2018

Այն, ինչ այսօր տեղի է ունենում, ուղղակի միջամտություն է Ազգային ժողովի աշխատանքներին՝ կառավարության ղեկավարի կողմից, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Որևէ մեկը չի ասել՝ արտահերթ չի լինելու, և մենք բանակցել ենք արտահերթի հետ կապված։ Երեկ մեր խմբակցության ղեկավարը վարչապետի հետ բանակցեց և վարչապետը հայտարարեց նաև, որ երկրորդ ռաունդ է սպասվում բանակցությունների, բայց այն, ինչ այսօր տեղի է ունենում, ուղղակի միջամտություն է Ազգային ժողովի աշխատանքներին՝ կառավարության ղեկավարի կողմից», - ասաց ԱԺ փոխնախագահը։ Անդրադառանալով ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկությունն այս ժամին ու հապճեպ կազմակերպելու վերաբերյալ հարցերին՝ Է. Շարմազանովն ասաց, որ խորհդարանն անկախ մարմին է և ԱԺ պատգամավորներն ազատ են քվեարկել իրենց խղճին և համոզմունքներին համապատասխան։ «Ո՞վ է ասել, որ հավաքված քաղաքացիների պահանջին դեմ ենք, սա այլ բան է։ Սրա նպատակը մեկն է, որպեսզի զերծ պահենք Ազգային ժողովը քվեարկությունների ժամանակ որևէ մեկի ճնշումից», - ասաց ԱԺ Էդուարդ Շարմազանովը։ Լրագրողների հարցերին ի պատասխան՝ ինչպե՞ս է պատրաստվում դուրս գալ խորհրդարանից, քանի որ ցուցարարները փակել են ԱԺ բոլոր մուտքերը, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց, որ պետք է դուրս գա, քանի որ գործուղման է մեկնելու. «Մի քանի ժամից պետք է մեկնեմ գործուղման, չգիտեմ՝ ոնց պետք է մեկնեմ։ Դե, եթե չկարողնանք գնալ, ուրեմն Հայաստանը համապատասխան Վեհաժողովում ելույթներ չի ունենա», - ասաց ԱԺ փոխնախագահը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր