00:00:00

Բաբլոյանը մեղադրեց Լենա Նազարյանին այսօրվա ընդունած նախագծի համար

00:35, 03 հոկտեմբեր 2018

Ես իմ պահվածքով մաքսիմալ անում էի այն, որպեսզի ունենանք ԱԺ-ում երկխոսության հնարավորություն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ «Բարեբախտաբար, ինչ-որ ժամանակ դրան հասել էինք։ Ինձ համար մեծ ուրախություն էր եւ բավականություն քաղաքական առումով, երբ վարչապետը Նյու Յորքից հայտարարեց, որ պետք է հետ գամ եւ քաղաքական ուժերի հետ ԱԺ–ում քննարկենք հարցը, հայտնի էր, որ քաղաքական ուժերի մի մասը, ասենք Ելքը կողմը կողմնակից էր ավելի շուտ, ավելի կարճ ժամանակում անցկացնել ընտրությունները, մյուսները ավելի ուշ ժամկետներում, բայց բոլոր խմբակցությունները հայտարարել էին, որ պատրաստ են քննարկելու արտահերթ ընտրությունների հարցը։ ես երբ հանդիպել ենք վարչապետի հետ, հանդես ենք եկել հայտարարությամբ, որտեղ նույնպես մի քանի կետով եւ շատ խաղաղ կերպով ներկայացված էր ժողովրդավարական ամբողջ մոտեցումները»,–նշեց նա։ Բաբլոյանը մեղադրեց նաեւ Լենա Նազարյանին իր հայտարարության համար. «Ես ինչու եմ մեղադրում տիկին Լենա Նազարյանին։ Երբ լրագրողը հարցնում է՝ իսկ եթե՞ նրանք չգնան այդ քայլին, դուք ինչ կանեք, փոխանակ ինքն ասի, որ իմ առաջնորդը հանդես է եկել հայտարարությամբ, որ քաղաքական գործիքները օգտագործելով, բանակցելով, ես վստահ եմ իմ առաջնորդի վրա, որ ինքն այնքան հմուտ քաղաքական գործիչ է, որ կհասնի բանակցային արդյունքներին, եւ մենք կհասնենք ընդհանուր նպատակին, ինքը հայտարարեց, որ եթե չանեն այդ, ժողովրդին կհանենք փողոց։ Նույնիսկ դուք տեսաք՝ այսօր ես չդրեցի հարցը քննարկման, որ երկխոսության հնարավորություն տամ, բայց այն տեղի չունեցով»։ Նա կարծում է դեռ սպառված չէ երկխոսության հնարավորությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր