00:00:00

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի մահվան դեպքի առթիվ

22:43, 02 հոկտեմբեր 2018 Իրավական

01.10.2018թ.` ժամը 10:50-ի սահմաններում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Սուրենի Հարոյանը, վաշտի զինանոցում ինքն իրեն կրծքավանդակի շրջանում հասցրել է հրազենային վիրավորում: Վերջինս տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ նույն օրը՝ ժամը 15:05-ի սահմաններում, գրանցվել է նրա կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Քրեական գործով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ ՀՀ քննչական կոմիտե

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր