00:00:00

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև կայացած քննարկմանը

22:29, 02 հոկտեմբեր 2018

  Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների միջև արտաքին գործերի նախարարության կողմից  կազմակերպված քննարկմանը: Հանդիպման նպատակն էր անդրադառնալ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման միջոցառումների ծրագրի՝ ճանապարհային քարտեզի կազմման գործընթացին, ինչպես նաև հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում կայանալիք ԱլԳ նախարարական հանդիպմանն ընդառաջ՝ հայաստանյան քաղհասարակությանը ներկայացնել օրակարգային հարցերը: Քննարկման սկզբում բացման խոսքով հանդես է եկել արտաքին գործերի նախարարը, այնուհետև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ ՀԳԸՀ կիրարկման միջոցառումների կազմման գործընթացը՝ առանձնահատուկ կարևորելով այդ գործընթացում քաղհասարակության ներկայացուցիչների հետ պարբերական շփումներն ու մտքերի փոխանակումը: Մհեր Գրիգորյանը Հայաստանի կենսական նշանակություն ունեցող ոլորտների զարգացման տեսանկյունից կարևոր է համարել համաձայնագրից բխող բարեփոխումների իրականացումը՝ դիտարկելով ՀԳԸՀ-ն որպես խարիսխ, որի շուրջ պետք է ձևավորվի բարեփոխումների օրակարգը: Փոխվարչապետն անդրադարձել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին և պատասխանել ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր