00:00:00

ՀՀԿ-ն պատրաստ չէ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների. Վահրամ Բաղդասարյան

22:16, 02 հոկտեմբեր 2018

[caption id="attachment_36202" align="alignleft" width="300"] Parliamentary Briefings took place at the RA National Assembly. Vahram Baghdasaryan[/caption] ՀՀԿ-ն պատրաստ չէ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այս մասին, այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի այս տարվա դեկտեմբերին տեղի կունենան ԱԺ արտահերթ ընտրություններ: «Սահմանադրական ճանապարհով մենք ցանկացած տիպի ընտրությունների կողմնակից ենք»,-ասաց նք: Վահրամ Բաղդասարյանը չհամաձայնեց այն մեղադրանքների հետ, որ իրենց կողմից ներկայացված «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը նպատակ ունի խափանել վարչապետի հրաժարականից հետո ժողովրդի ճնշումների ներքո ԱԺ լուծարման հասնելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու Փաշինյանի ծրագիրը: «Մենք ընդամենը սահմանադրականությունն ենք ամրապնդում, որպեսզի ճնշումներ չլինեն: Մենք ուզում ենք, որ նորմալ մթնոլորտում ձեւավորվի քաղաքական դաշտ եւ մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների.,-ընդգծեց Բաղդասարյանը: Նշենք, որ մինչ այդ ԱԺ գրադարանում փակ քննարկում են անցկացրել ԱԺ ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ծառուկյան. Խմբակցությունների ներկայացուցիչները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր