00:00:00

Վիճաբանությունն ավարտվեց դանակահարությամբ. կա չորս ձերբակալված

21:02, 02 հոկտեմբեր 2018 Իրավական

Հոկտեմբերի 1-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վ.Չարբախի 6-րդ փողոցից «բազմակի ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1972 թ. ծնված Հայկ Ա.-ն, «ձախ նստաթմբի ծակած վերքով»՝ 1984 թ. ծնված Գուրգեն Խ.-ն, «կրծքավանդակի ձախ կեսի ծակած վերքով»՝ 1972 թ. ծնված Սերոբ Գ.-ն, «բազմակի ծակած վերքերով»՝ 1985 թ. ծնված Արթուր Ս.-ն և «ծակած վերքերով» 1986 թ. ծնված Վահագն Գ.-ն: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողները քննչական բաժնի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Նազարեթ Ս.-ին, 1959 թ. ծնված Զոհրաբ Ս.-ին, 1995 թ. ծնված Մեսրոպ Ս.-ին և 1995 թ. ծնված Անդրյաս Ս.-ին: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Նազարեթ Ս.-ն, Մեսրոպ Ս.-ն, Զոհրաբ Ս.-ն, և Անդրյաս Ս.-ն ձերբակալված են: Կատարվում է նախաքննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր