00:00:00

ՀՅԴ-ն Փաշինյանի հետ նախապայմաններով կխոսի (տեսանյութ)

20:57, 02 հոկտեմբեր 2018

«Մենք ժամադրություն դեռ չենք ստացել: Բնականաբար, պատրաստ ենք բանակցությունների»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Սակայն, ըստ նրա, ՀՅԴ-ն դեմ է արտահերթ ընտրությունների անհապաղ անցկացմանը. «Մեր կարծիքով՝ դա պետք է տեղի ունենա այն անհրաժեշտ քայլերը կատարելու տրամաբանությամբ, որոնց համար բավարար ժամանակ պետք է հատկացվի»: Ա. Ռուստամյանի խոսքով՝ այդ անհրաժեշտ քայլերը երեքն են. առաջինը՝ ընտրությունները պետք է տեղի ունենան ոչ թե հին, այլ նոր Ընտրական օրենսգրքով, որի վրա այդքան երկար ժամանակ աշխատել են քաղաքական ուժերը, երկրորդ՝ ոստիկանությունը պետք է վերափոխվի ներքին գործերի նախարարության, որի վերահսկողությունը պետք է վերապահվի Ազգային ժողովին, երրորդ՝ ժամանակ, որն անհրաժեշտ է այս փոփոխություններն իրագործելու համար: ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով՝ 1 տարուց ոչ ավելի ժամկետ է պետք, որպեսզի այս ամենը կյանքի կոչվի, և բոլոր խնդիրները լիուլի լուծվեն: Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.facebook.com/irakanum.am/videos/240238130006308/?__xts__[0]=68.ARAkTTkr116XPbwlgGxG6C98tldcspKOhzmZBKUFyTn42XRwPSsGE-dXwE0aZT72W6LG7aoOw7Jesj0YkWodYx6vVyYlxO7jE3Mca_c6G20sWd-IvE-AhSUP9nIDGadytl5LdlOP5zf9cph2kR3hzZv_GRv9GMM_DgybsPlm1Ll8g63Mtdlf&__tn__=-R

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր