00:00:00

Լևոն Սարգսյանն ազատվեց հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից

20:35, 02 հոկտեմբեր 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 1-ի որոշմամբ Լևոն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից: Որոշման տեքստը տեղադրված է կառավարության e-gov.am կայքէջում։ Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը և Լևոն Սարգսյանի դուստրն՝ Անի Սարգսյանը կասկածվում են ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ, իսկ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը՝ միայն ապօրինի հարստացման մեջ: Հունիսի 29-ին Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) քրեական գործ էր հարուցվել վերը նշված հոդվածներով: Մասնավորապես, ըստ ՊԵԿ-ի, «Լյովա Սարգսյանը, 2017թ-ի ընթացքում հանդիսացել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան և «Հանրային ծառայությունների մասին» օրենքով սահմանված կարգով հանդիսացել է հայտարարատու պաշտոնատար անձ: Սակայն նա, ինչպես նաև նրա դուստրը, 2017-ի հաշվետու ժամանակաշրջանի համար Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրեր, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները, որը կազմում է մոտ 7 միլիոն դոլար: Արդյունքում՝ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցրել են, ինչը հանգեցրել է Լևոն Սարգսյանի և Անի Սարգսյանի մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվել, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են»: Լևոն Սարգսյանի և նրա զավակների համար իբրև խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր