00:00:00

Շաքե Իսայանն Աժ արտահերթ ընտրությունների և ՔՊ պատգամավորի՝ Ծառուկյան-Քոչարյան կապի մասին

20:28, 02 հոկտեմբեր 2018

Աժ արտահերթ ընտրությունները շարունակում են օրվա գլխավոր թեմաների մեջ մնալ: Մինչ խորհրդարանական ընտրությունները տարբեր քաղաքական ուժեր ու քաղաքագետներ իրենց կարծիքն են արտահայտում ժամկետների, հնարավոր իրադարձությունների մասին: Մեկնաբանությունների պակաս չկա նաև ուժերին իրա դեմ հանելու հարցում: Աժ արտահերթ ընտրությունների հետ կապված ԱԺ պատգամավոր Շաքե Իսայանն ասաց, որ ԲՀԿ-ի օրակարգում ոչինչ չի փոխվել: «Բարգավաճ Հայաստան Կուսակցությունը հենց սկզբից կողմ է արտահայտվել ԱԺ արտահերտ ընտրությունների անցկացմանը և դա շատ հստակ սևով սպիտակի վրա ֆիքսված է Կառավարության ծրագրում: Ինձ համար անհասկանալի է՝ այս աժիոտաժը որտեղից է: Ես տեսնում եմ մեկնաբանություններ, որոնք փորձում են ԲՀԿ-ի դիրքորոշումն այլ տեսանկյունից ներկայացնել: Մեր օրակարգում ոչինչ չի փոխվել, բնական է, որ արտահերթ ընտրությունների անցկացումը առաջնային է և այս իրավիճակի հանգուցալուծումը այդտեղ ենք տեսնում »,-ասաց նա: Շաքե Իսայանի խոսքով՝ ԱԺ արտահերտ ընտրությունների անցկացման համար նախ պետք է հավասար մրցակցային դաշտ լինի և վերացվեն Խորհրդարանական ընտրությունների համար առաջնային խնդիրների լուծումները, մասնավորապես՝ ընտրական օրենսգրքի բարելավումը, կրկնաքվեարկություննեը բացառելու համար մատնահետքի միասնական մեխանիզմի ներառումը: «Եթե իսկապես ունենք այս խնդիրները կարգավորելու սրանից հետ նաև կարծում եմ կլինի քաղաքական կոնսեսիուս և արդեն կարելի է խոսել Աժ ընտրությունների անցկացման ժամկետների մասին:Մենք հիմա կարծես սխալ ուղղությամբ ենք գնում. Խոսում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետների մասին, բայց այն խնդիրները դեռ չենք կարգավորել, որոնցով դա հնարավոր է իրականացնել: Մնացած մեկնաբանությունները, որոնք փորձ է արվում կապել ԲՀԿ դիրքորոշման հետ, իրականում իրականության հետ որևէ կապ չունեն»,- ասաց Շաքե Իսայանը: Աժ պատգամավորը չցանկացավ որևէ մեկնաբանություն թողնել ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի խոսքերի հետ կապված ,որտեղ նա նշում է, որ Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը միասին են: Ես կարող եմ միայն հիշեցնել, որ նույն Հովիկ Աղազարյանի սկանդալային ձայնագրությունից պարզ դարձավ, որ նա ողջ հեղափոխական շարժումը կապել էր Սերժ Սարգսյանի հետ՝ իբրև դա նրա ծրագիրն է աշխարհում դեմոկրատական երևալու համար:Չեմ ուզում մեկնաբանել նրա արտահայտությունները դրանք ինձ համար անհասկանալի են,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր