00:00:00

Լևոն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից

20:08, 02 հոկտեմբեր 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Լևոն Սարգսյանին հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: «Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Լևոն Սարգսյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում: Հիշեցնենք, որ Լևոն Սարգսյանը հատուկ հանձնարարություններով դեսպան էր նշանակվել 2010 թ.: Լևոն Սարգսյանի կենսագրությունը Ծնվել է 1959 թ. հունիսի 21-ին, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում: 1976 թ. ավարտել է Ստեփանակերտի N2 միջնակարգ դպրոցը: 1982 թ. ավարտել է ԵՊՀ Արևելագիտական ֆակուլտետի արաբական բաժինը: 1981-82 թթ. աշխատել է Ալժիրում` որպես զինվորական թարգմանիչ: 1983-85 թթ. ծառայել է խորհրդային բանակում` որպես զինվորական թարգմանիչ: 1986-89 թթ. սովորել է ՀԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ ասպիրանտուրայում: 1989-91 թթ. աշխատել է Լիբիայում` որպես զինվորական թարգմանիչ: 1991-93 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող: 1993 թ. աշխատանքի է անցել ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում: 1994-98 թթ. աշխատել է Հալեպում որպես ՀՀ գլխավոր հյուպատոս: 1998-2004 թթ. աշխատել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: 2000-2005 թթ. համատեղությամբ աշխատել է Հորդանանի Հաշիմյան թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: 2005-2010թթ. Թունիսում և Ալժիրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է եղել: 2010թ. մարտի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր