00:00:00

ԲՀԿ-ն պատրաստ է քննարկումներ սկսել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով (տեսանյութ)

19:10, 02 հոկտեմբեր 2018

ԲՀԿ-ն պատրաստ է քննարկումներ սկսել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ  «Ծառուկյան դաշինք» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Նա, անդրադառնալով ԱԺ կանոնակարգ օրենքով կատարվող փոփոխություններին, ըստ որի, մտահոգություններ կան, թե ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն փորձում են խոչընդոտել ԱԺ-ն ցրելու գործընթացին, ասաց, որ գործընթացի հետ կապված խոչընդոտելու միտում իրենք չունեն: Հարցին, թե մտահոգություններ կան, որ եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա վարչապետի պաշտոնից, այլ քաղաքական ուժերի կողմից կարող է վարչապետի այլ թեկնածու առաջադրվել, ԱԺ նիստերն այնքան հետաձգել, որ ընտրվի իրենց հարմար թեկնածուն, Էնֆիաջյանը պատասխանեց. «Վաղը մենք քվեարկությամբ մեր դիրքորոշումը կհայտնենք, բայց վստահեցնում եմ ձեզ՝ խոչընդոտելու միտում մենք չենք ունեցել և չի էլ կարող լինել: Մեր միտումը հետևյալն է՝ ունենալ քննարկումներ առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար»: Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.facebook.com/irakanum.am/videos/2224049031213066/?__xts__[0]=68.ARArTvjbMmQE82wf8XgFMDYYRvsG5oTaV1hWdA7D7lTMWH12nOAMvVvR0R8e10FTwNxLouRpAMqhY4A5WXjXlxsaZ8NWP1Ibd7PZqcUPYb5hbC6FZlVrw12HGFgjocJcqAUwgGX0-aL5hTXI0JR3L-YsvQUWO5amSNo-1bYNibBEuvb5vhGA-A&__tn__=-R

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր