00:00:00

Ազնավուրի ստեղծագործության մեջ բյուրեղացել են հավերժությունն ու սերը. Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել

18:44, 02 հոկտեմբեր 2018

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: «Շառլ Ազնավուրը մի ամբողջ դարաշրջան է իր մեջ կրում. ողբերգություններ, պատերազմներ, խոշտանգումներ, նաև մարդասիրություն, տոկունություն եւ սեր: Այդ դարաշրջանը կոտրվեց իր զարմանահրաշ անհատականությամբ՝ հոգու տարածության միջոցով : Կան արվեստի գործեր, որոնք զարմանալի ներթափանցող ուժ ունեն: Նրանք, որպես ռադիումի մասնիկ, իրենց ստեղծողից հեռանալուց հետո, դեռ երկար ժամանակ կօտարեն իրենց մեջ եղած հավերժությունը: Ազնավուրի ստեղծագործության մեջ հավերժությունն ու սերը բյուրեղացել են, և այս կախարդական բյուրեղը դարձել է զարդ մարդկային գանձարանում: Հավերժության մեջ հայտնվում են ոչ բոլորը: Բայց Շառլ Ազնավուրն արդեն այնտեղ է, և, ինչպես կյանքում, փայլելով նայում է մեզ ապագայից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր