00:00:00

Արտակարգ դեպք Երեւանում. 4 քաղաքացի դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց. Նրանք չեն կարող խոսել

16:46, 02 հոկտեմբեր 2018 Իրավական

Երեւանում, հոկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։00-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են 46-ամյա Հայկ Ա.-ն՝ «ախ նստաթմբի ծակած վերք» ախտորոշմամբ, 34-ամյա Գուրգեն Խ.-ն՝ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած վերք» ախտորոշմամբ, 46-ամյա Սերոբ Գ.-ն՝ «բազմակի ծակած վերքեր» ախտորոշմամբ եւ 33-ամյա Արթուր Ս.-ն՝ «ծակած վերքեր» ախտորոշմամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին եւ քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ միջոցառումներ՝ պարզելու դեպքի հանգամանքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր