00:00:00

Արցախի պետնախարարը Եվրոպայում քննարկում է ներդրումային ծրագրեր. կան գործնական պայմանավորվածություններ

16:02, 02 հոկտեմբեր 2018

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը աշխատանքային այցով մեկնել է եվրոպական մի շարք երկրներ: Արցախի կառավարությունից հայտնում են, որ պետական նախարարը հանդիպել է սփյուռքահայ ու օտարազգի մի խումբ խոշոր գործարարների հետ եւ նրանց հետ քննարկել ներդրումային մի շարք ծրագրեր: Գ. Մարտիրոսյանը նրանց ուշադրությունն է հրավիրել Արցախում բիզնես միջավայրի առավելություններին՝ հատկապես ընդգծելով էներգետիկ ու բնակարանաշինության ոլորտներում առկա մեծ ներուժը: Հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ, որոնք հնարավորություն կտան Արցախում օտարերկրյա կապիտալի ներգրավմամբ նոր խոշորամասշտաբ ծրագրերի իրականացման համար: Նշենք, որ հանդիպումներին մասնակցում է նաեւ ԱՀ նախագահի խորհրդական եւ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր