Այսօր Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ինչու՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի սատարում իր որդուն, պատասխանեց, թե պատճառը ազատ ընտրությունների անցկացումն է։
Հարցին, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակցությունը ո՞րքանով է խոչընդոտում ազատ ընտրությունների անցկացումը, Միքայելյանը պատասխանեց․-«Մարդկանց մեջ մտած է, որ եթե մի կուսակցություն պաշտպանում է, ուրեմն առավելություն ունի»։
Սասուն Միքայելյանն անդրադառնալով նաև ԵԿՄ նախագահի պաշտոնում իր թեկնածությանը, ասաց, որ իր զինակից ընկերներն են պահանջում, որ ինքը դառնա նախագահ, քանի որ նրանց կարծիքով առկա խնդիրները հենց ինքը կարող է լուծել։
Այլ մանրամասներ՝ տեսանյութում։
https://www.facebook.com/irakanum.am/videos/291514531682330/?__xts__[0]=68.ARDksRl4sMKq1I2YdwPDouFDp5Jr3Ozah_JTfkp3oXCBxeJ7RejJ5PpnuTawjJu6LlaWmvE9nAGaznHQw2VhNVLyqFMZmfPlwiV557jomoeq3LxHLvl8vnOPUyOXcFwcTMGWzJOcRutO_Ep8mTvDZbedTzal5QcQw_38I0Mr38ORBKf_4LeG&__tn__=-R