00:00:00

Ներվը պետք է հանել բանակցություններից, վարչապետը մի քիչ նյարդային էր․ Աշոտյան

15:38, 02 հոկտեմբեր 2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության  պատգամավոր Արմեն Աշոտյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հանդիպմանը: Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ նման աշխատանքային քննարկումների անհրաժեշտություն կա: «Այս հանդիպումների նպատակը որևէ կողմին գոհացնելը չէ: Վստահաբար Վահրամ Բաղդասարյանը չի գնացել այդ հանդիպմանը, որպեսզի Նիկոլ Փաշինյանին լրացուցիչ էմոցիաներ ու ժպիտ պարգևի: Նույնը երևի Նիկոլ Փաշինյանն է արել, չի եկել այդ հանդիպմանը, որպեսզի Վահրամ Բաղդասարյանը մի գավաթ սուրճից հետո բարձր տրամադրությամբ հեռանա»,- ասաց նա: Ըստ Աշոտյանի՝ սա աշխատանքային քննարկում է, ռեալիթի շոու չէ, և նպատակը ոչ թե պրոսեցն է, այլ արդյունքը: «Մեր տեսակետները ծայրահեղ տարբեր չեն: Ես մի քիչ զարմացա, որ վարչապետը, երբ վերջում մեկնաբանություն էր տալիս, ՀՀԿ-ին վերագրեց մինչև 2020 թվականը ընտրություններ չանցկացնելու որոշում: Նման որոշում խմբակցությունը չունի, առանձին պատգամավորներ՝ ես, Էդուարդ Շարմազանովը, Գագիկ Մելիքյանը տարբեր կարծիքներ ենք հայտնում, բայց երեկվա քննարկման արդյունքում նման որոշում մեզ վերագրել չի կարելի»,- ասաց նա: Հարցին, որ վարչապետը հայտարարեց, թե նոր խորհրդարան ձևավորելու տարբերակներից մեկը քաղաքական ուժերի հետ համաձայնագրի ստորագրումն է, իրե՞նք ինչ կարծիք ունեն, Աշոտյանը պատասխանեց. «Եթե ուզում եք, որ գործընթացն արդյունավետ ավարտվելու շանս ունենա, ապա ինչքան քիչ մենք փորձենք արտահոսք որսալ այդ գործընթացից, ինչքան քիչ փորձենք ինչ-որ մի դետալ վերցնել և դրա շուրջ հանրային քննարկում ծավալել, այնքան մեծ է շանսը, որ վերջնարդյունքւոմ մենք կունենանք ինչ-որ մի քաղաքական, եթե չասեմ կոնսենսուս, ապա կարծիքների համադրելի վիճակ: Իհարկե, թերագնահատել պետք չէ թերագնահատել մյուս ուժերին՝ Ծառուկյան դաշինքին, ՀՅԴ-ին: Ուստի այս գործընթացի հաջողությունը պայմանավորված չէ միայն Նիկոլ Փաշինյան-Վահրամ Բաղդասարյան ձևաչափի արդյունավետությամբ»: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատճառն, ըստ Աշոտյանի, այն է, որ վարչապետը մտահոգություններ ունի՝ երբ Սահմանադրական իր իմունիտետը սպառվի մայիսի 9-ին, նա ԱԺ-ում կարող է ստանալ անվստահության քվե։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.facebook.com/irakanum.am/videos/1384760368328634/?__xts__[0]=68.ARAaEgK7ctuLs5t1XqEmEhKrf6Y03CikymqRfG7ubktGge57PsT5zRp0-pYVszKrqiUy4650ZKUzmhFHmcPQU_lUM08VJU0jL1NtamSvBN-wBzrFYyAKxAUHW0Ug5doJF1hWG4wgh9EoalNRh69beWT794cCHVMRX3f2K5jU7C1EfZRaCMKXxA&__tn__=-R

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր