00:00:00

Բակո Սահակյանը հանդիպել է Ադվենտիստ Հելս բժշկական կենտրոնների ցանցի պատվիրակությանը

03:48, 02 հոկտեմբեր 2018

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում հանդիպում է ունեցել ամերիկյան Ադվենտիստ Հելս բժշկական կենտրոնների ցանցի պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են առողջապահության ոլորտում Արցախի հետ համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը ողջունել է Ադվենտիստ Հելսի պատրաստակամությունը Արցախում տարբեր ծրագրերի իրականացման գործում եւ արժեւորել նրա դերը բնակչությանը բարձրորակ բժշկական ծառայությունների մատուցման, արցախցի բժիշկների հետ փորձի փոխանակման տեսանկյուններից՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր