00:00:00

Ափսոսում եմ, որ երբեք առիթ չեմ ունեցել հանդիպել այս մարդուն. Սերժ Թանկյանը՝ Շառլ Ազնավուրի մասին

03:09, 02 հոկտեմբեր 2018

Շառլ Ազնավուրը դարձել է եզակի օրինակն այն բանի, թե ինչպես կարելի է լինել մի երկրի հոյակապ քաղաքացի՝ միաժամանակ օգնելով մյուսին: Նման կարծիք է հայտնել աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը: «Փորձում եմ կյանքում շատ ափսոսանք չապրել: Սակայն այսօր ափսոսում եմ, որ երբեք առիթ չեմ ունեցել հանդիպելու այս մարդու հետ: Նա ոգեշնչել է ողջ աշխարհին իր երաժշտությամբ և ֆիլմերով և դարձել է եզակի օրինակն այն բանի, թե ինչպես կարելի է լինել մի երկրի հոյակապ քաղաքացի՝ միաժամանակ օգնելով մյուսին: Նա օրինակ է ինձ համար տարբեր առումներով՝ որպես արտիստ, ակտիվիստ, հայրենասեր և ինտերնացիոնալիստ: Մենք կկարոտենք քեզ, թանկագի՛ն Ազնավուր»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Սերժ Թանկյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր