00:00:00

Ազնավուրն իր օրինակով ցույց տվեց, թե մշակույթը որքան կարևոր է ազգերի մերձեցման գործում. Լիլիթ Մակունց

02:05, 02 հոկտեմբեր 2018

Լեգենդար Շառլ Ազնավուրի երգերը դեռ շարունակելու են իր բոլոր երկրպագուներին ստիպել սիրել, կարոտել, հուսալ: Ազնավուրի մահվան լուրին «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: «Խորը կսկիծով տեղեկացանք երգիչ, երգահան, կինոդերասան, հասարակական գործիչ և բարերար Շառլ Ազնավուրի մահվան մասին: Նրա երգերը մեզ սիրել տվեցին ֆրանսերենն ու Ֆրանսիան, ում անունը նշում ենք հպարտությամբ ամբողջ աշխարհում, ով իր անգնահատելի հետքը թողեց համաշխարհային երգարվեստում, ով իր օրինակով ցույց տվեց, թե մշակույթը որքան կարևոր դեր է խաղում ազգերի մերձեցման գործում: Մեծանուն շանսոնյեն շուրջ 7 տասնամյակ հմայել է բոլորիս իր անկրկնելի երգերով, և այդ երգերը դեռ շարունակելու են մեզ ստիպել սիրել, կարոտել, հուսալ… »,- գրել է մշակույթի նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր