00:00:00

Ուշագրավ զարգացումներ Հրազդանում․ Փաշինյանի և Միքայելյանի հակասությունները խորանո՞ւմ են

23:38, 01 հոկտեմբեր 2018

Հոկտեմբերի 21-ին նշանակված Հրազդանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում ինքնաառաջադրվել է Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, ով նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավարն է։ Այն, որ Սեւակ Միքայելյանը առաջադրելու էր իր թեկնածությունը խոսվում էր վաղուց։ Ինքը՝ Սասուն Միքայելյանը եւս հայտարարել էր, որ եթե որդին առաջադրի իր թեկնածությունը, ապա ինքը կողջունի։ Սպասելի էր, որ Սասուն Միքայելյանը ողջունելու է որդու՝ քաղաքապետ դառնալու նկրտումները, սակայն անսպանելի էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիրքորոշումը։ Այսօր ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» նպատակահարմար չի գտնում պաշտպանել վերջինիս թեկնածությունը և ընտրություններին թեկնածու չի առաջադրելու։ Հրազդանը համարվում է Սասուն Միքայելյանի «տարածքը»։ Նախորդ ընտրություններում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը քաղաքապետի պաշտոնում առաջադրել էին Սասուն Միքայելյանին, ով սակայն ընտրություններում պարտվեց ՀՀԿ-ական Արամ Դանիելյանին։ Հրազդանի գրավումը ըստ էության կարելի է ասել, որ Միքայելյանների համար գերխնդիր է, եւ այս համատեքստում ՔՊ որոշումը հասարակության համար անակընկալ էր։ Ինչու՞ է Փաշինյանը նման որոշում կայացրել։ Հարցն այստեղ անշուշտ երիտասարդ Սեւակը չէ։ Խնդիրը ոչ թե Սևակ Միքայելյանի, այլ նրա հոր՝ Սասուն Միքայելյանի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մեջ է։ Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը այդ քաղաքի համար ունեցել է սեփական թեկնածուն, ինչին դեմ է արտահայտվել Սասուն Միքայելյանը, ով այդ կուսակցության վարչության նախագահն է։ Սակայն փաստը, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Հրազդանում քաղաքապետի թեկնածու չի առաջադրում, խոսում է այն մասին, որ ամեն դեպքում նրանք չեն էլ խանգարի ինքնաառաջադրված Սեւակ Միքայելյանի հաղթանակին։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր