00:00:00

Մարալիկում փակված է քաղաքապետարանի մուտքը․ լարված իրավիճակ

23:12, 01 հոկտեմբեր 2018

Այսօր վաղ առավոտից Անի խոշորացված համայնքի Մարալիկ քաղաքում ցուցարարները փակել են քաղաքապետարանի մուտքն ու արգելել որեւէ մեկին ներս մտնել: Նրանք պահանջում են համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի հրաժարականը:  Արտակ Գեւորգյանն ասել է, որ իրենք դիմել են ոստիկաններին, որպեսզի օրենքի սահմաններում այս խնդիրը կարգավորվի: Այս պահին իրավիճակը Մարալիկում ծայրահեղ լարված է: Փողոցում են երկու թեւի ներկայացուցիչները՝ ցուցարարներն ու քաղաքապետ Արտակ Գեւորգյանի համախոհները: Ի պատասխան ցուցարարների պահանջի, Արտակ Գեւորգյանն ասել է՝ «Հրաժարական չի լինելու»: Հիշեցնենք, որ Մարալիկում այս իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամիս: Քայլերթով սկսված հանրահավաքները վերջին շաբաթում վերածվել էին վրանային նստացույցի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր