00:00:00

Սա համամարդկային կորուստ է. Նիկոլ Փաշինյան

21:30, 01 հոկտեմբեր 2018

Ահավոր բոթ լսեցինք այսօր. կյանքի 94-րդ տարում մահացել է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկը՝ Շարլ Ազնավուրը: Դժվար է հավատալ, որ մարդը, ով դարաշրջան է կերտել, պատմություն է կերտել, սեր է կերտել և անմնացորդ ծառայել է սեփական ժողովրդին, ժողովուրդներին, որովհետև Շարլ Ազնավուրն ասում էր՝ ես 100 տոկոսով ֆրանսիացի եմ և 100 տոկոսով՝ հայ: Մարդ, ով 80 տարի իր բեմական գործունեությամբ հիացնում է, ջերմացնում է և ջերմացրել է հարյուր միլիոնավոր մարդկանց, այսօր այլևս մեզ հետ չէ: Սա իսկապես ցավալի, սգալի օր է մեր ժողովրդի և մեր երկրի պատմության համար. մահացել է Հայաստանի ազգային հերոս Շարլ Ազնավուրը: Եվ ես հիմա ուզում եմ պարզապես իմ վշտակցությունը հայտնել Հայաստանի Հանրապետության անունից, հայ ժողովրդի անունից՝ իմ ցավակցությունը արտահայտել մեզ բոլորիս: Ընդհանրապես, ցավակցել հայ, Ֆրանսիայի ժողովրդին, Շարլ Ազնավուրի՝ ամբողջ աշխարհում ապրող երկրպագուներին, նրա արվեստի սիրահարներին: Սա իսկապես մեծ կորուստ է Հայաստանի, հայ ժողովրդի, Ֆրանսիայի, Ֆրանսիայի ժողովրդի համար: Սա համամարդկային կորուստ է, որովհետև Շարլ Ազնավուրը մի մարդ է, ով ստեղծել է ոչ միայն ազգային, այլև համամարդկային արժեքներ և այդ համամարդկային արժեքները դեռ երկար դարեր կուղեկցեն մարդկությանը, կուղեկցեն դեպի սեր, դեպի համերաշխություն և կջերմացնեն մարդկանց հոգիները: Վարչապետ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր