00:00:00

Ղազախստանում մեկնարկել է «Որոնում-2018» զորավարժությունը. մասնակցում են նաեւ հայ զինվորականները

20:48, 01 հոկտեմբեր 2018

Հոկտեմբերի 1-ին Ղազախստանի զինված ուժերի «Գվարդեյսկի» զորավարժարանում մեկնարկել է «Որոնում-2018» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժությունը` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի եւ միջոցների ներգրավմամբ: ՊՆ-ից  հայտնում են, որ զորավարժությանը մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի զինված ուժերի հետախուզական ծառայությունների եւ հատուկ նշանակության ստորաբաժանումների ներկայացուցիչները: «Որոնում-2018» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Մարտական եղբայրություն-2018» օպերատիվ-ռազմավարական զորավարժության ընդհանուր մտահղացման շրջանակներում: Մարզումների ընթացքում կխաղարկվեն ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական եւ հատուկ ստորաբաժանումների կիրառական գործողությունները: «Որոնում-2018» զորավարժությանը ներգրավված են ՀԱՊԿ անդամ պետությունների շուրջ երեք հազար զինվորականներ, ավելի քան 500 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում` ավիացիոն եւ հետախուզական միջոցներ, անօդաչու թռչող սարքեր: Զորավարժություններն անցկացվելու են հոկտեմբերի 1-ից 5-ը Ղազախստանի Հանրապետության տարածքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր