00:00:00

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ

20:26, 01 հոկտեմբեր 2018

Հայաստանի անվտանգության խորհրդի քանտուղար Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Այս առնչությամբ, նա Facebook-ի իր էջում գրել է. «Այսօր ընդունեցի Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլլսին։ Սա դեսպանի հետ մեր վերջին հանդիպումն էր, քանի որ լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը։ Օգտվելով հնարավորությունից քննարկեցինք ՀՀ-ԱՄՆ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Հանդիպման ավարտին դեսպանին հայտնեցի իմ երախտագիությունը տարիների աշխատանքի եւ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում նրա ունեցած ավանդի համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր