00:00:00

Ավտովարորդները պահանջում են կրկին թույլատրել աջ ղեկով մեքենաների ներկրումը. Բողոքի ցույց կառավարության դիմաց

19:55, 01 հոկտեմբեր 2018

Ավտովարորդները այսօր՝ հոկտեմբերի 1-ին բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ կառավարության դիմաց՝ բողոքելով աջ ղեկով մեքենաների ներկրման արգելք դեմ։ «Օրենքի նախագծով նախատեսվել է աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքը մինչեւ հոկտեմբերի 1-ը, հանրությունը դրան տեղյակ է եղել, բայց վերջին օրերին նախագծից հանում են «մինչեւ հոկտեմբերի 1» արտահայտությունը եւ թաքուն դա անցկացնում են, ստացվում է անժամկետ արգելք։ Հասարակության մի մասը տեղյակ է եղել, մյուս մասը տեղյակ չի եղել եւ Ճապոնիայից մեքենան գնել են, որն էլ եկել, տեղ է հասել, իսկ այն մասը, որը տեղյակ է եղել, փորձել է արհեստանոցներում, ոչ լիցենզավորված տեղերում փորձել են ղեկերը փոխել։  Մի մասը փոխել ու բերել է, հետո պարզվել է, որ ահավոր վիճակ է, փոխած ղեկերով մեքենաները կարճ միացումից վթարվում են, վառվում են, բացի այդ հիմա հարյուրավոր մեքենաներ են Վրաստանում գտնվում, որոնք մարդիկ ցանկանում են ներկրել»,–նշեց վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանը։ Ավտովարորդները ցանկանում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ լինի խնդրից ու լուծում տա հարցին։ Ավելի վաղ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը նշել էր, որ համաձայն է աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի վերաբերյալ նախկին Կառավարության կայացրած որոշման հետ։ Աշոտ Հակոբյանը նշել էր, որ համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն, ԵՏՄ տարածքում 2020թ.–ի հունվարի 1–ից արգելվելու են աջ ղեկով մեքենաների ներմուծումը. «Իսկ մենք արդեն ներմուծումն արգելելու որոշում ունենք։ Մենք թույլ տալու իմաստը չենք տեսնում, որովհետեւ մինչեւ մեքենան բերեն, ամիսների հարց կլինի ընդամենը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր