00:00:00

Արփինե Հովհաննիսյանն առաջարկում է ԱԱԾ և ՀՔԾ պետերի զրույցի գաղտնալսման հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերին ներկայանան նաև պաշտոնաթող անձինք

19:32, 01 հոկտեմբեր 2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն առաջարկում է, որ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման հարցով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի հրավերով նիստերին ներկայանան նաև տեղեկատվություն ունեցող, սակայն հանձնաժողովի գործունեության ընթացքում պաշտոնավարումը դադարեցրած անձինք:  Հովհաննիսյանը նման առաջարկով հանդես եկավ հանձնաժողովի արտահերթ նիստում: «Քննիչ հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկման առարկա էր դարձել այն հանգամանքը, որ պաշտոնատար անձանց համար քննիչ հանձնաժողովի նիստերին ներկայանալը պարտականություն է: Այն անձանց համար, ովքեր տիրապետելով համապատասխան տեղեկատվությանը կամ լինելով հանձնաժողովի համար կարևոր տեղեկություններ կրող անձ, պաշտոնից ազատվելուց հետո նիստերին ներկայանալը պիտի լինի ոչ թե պարտավորություն, այլ իրավունք»,-առաջարկեց Արփինե Հովհաննիսյանը: Նա նշեց՝«Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանն այդ հարցը բարձրաձայնել էր նախորդ նիստին, և ինքը ներկայացրեց այդ առաջարկությունը: Կանոնակարգ օրենքի 22-րդ հոդվածն առաջարկեց  լրացնել 1.1 մասով, առաջարկեց դրանում նշել հետևյալը՝ սույն հոդվածի առաջին մասում նշված, ինչպես նաև հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելու պարտականությունը պահպանվում է նաև նրանց պաշտոնից ազատվելուց հետո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր