00:00:00

Լարված էին․ «Ռոսիա 1»-ը Փաշինյանի եւ Ալիեւի երկխոսության նոր կադրեր է հրապարակել

19:14, 01 հոկտեմբեր 2018

Россия-1 հեռուստաալիքը հրապարակել է նոր տեսանյութ, որի կադրերում են նաև Դուշանբեում զրուցող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ռեպորտաժի հեղինակը նկատել է, որ թեև երկու երկրների ղեկավարները լարված էին, բայց դա նրանց չի խանգարել զրույցը շարունակել դեպի նիստերի դահլիճ տանող ամբողջ ճանապարհին: Ադրբեջանական մամուլը հրապարակված այս կադրերը որակել է սենսացիոն: Հիշեցնենք, Դուշանբեից Հայաստան վերադառնալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմեց Ալիեւի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ունեցած զրույցի մասին, ինչպես եւ ավելի վաղ խոստացել էր: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ շփումը ոչ ֆորմալ էր, ըստ էության, դա մեր առաջին հանդիպումն էր: Մենք պայմանավորվեցինք, որ մեր Պաշտպանության նախարարություններին հանձնարարություն կտանք կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում եւ ընդհանրապես առկա լարումն իջեցնելու վերաբերյալ, սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված քայլեր են դրանք»,- ասել էր ՀՀ վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր