00:00:00

Դավիթ Խուդաթյանը՝ Արմավիրի քաղաքապետի թեկնածու

18:29, 01 հոկտեմբեր 2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի քաղաքապետի թեկնածու է առաջադրել Դավիթ Խուդաթյանին։ ՔՊ վարչության անդամները, փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ երեկ ներկայացրել են թեկնածուին։ Դավիթ Խուդաթյանը «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն է։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Խուդաթյանը հունիսի 27-ին նշանակվել էր Արմավիրի  մարզի Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնակատար: «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Դավիթ Հովհաննեսի Խուդաթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,-նշված էր   որոշման մեջ: Նշենք, որ Արմավիրի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին, առաջադրվել է չորս թեկնածու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր