Դասակների կազմով իրականացվող պարապմունքի մեկնարկին հրամանատարությունը մեկ անգամ ևս ներկայացրեց թեման, առաջադրանքի կատարման ժամանակն ու անցկացման կարգը, հիշեցրեց անվտանգության կանոնները և առաջադրված խնդրի լուծմանն առնչվող այլ մանրամասներ:
Այնուհետև, առաջադրված խնդրի համաձայն, համապատասխան ազդանշան ստանալով, երկաթյա նժույգները դուրս են գալիս բնագիծ, կրակային աջակցություն ցուցաբերում պաշտպանությունում գտնվող հրաձգային ստորաբաժանումներին, ոչնչացնում հակառակորդի տեխնիկական միջոցներն ու կենդանի ուժը:
Ղեկավար կազմի կողմից նմանատիպ միջոցառումները կարևորվեցին անձնակազմի մասնագիտական պատրաստվածությունը կատարելագործելու, իսկ պարապմունքի մասնակիցների համար` տեսական գիտելիքները գործնականում ամրապնդելու տեսանկյունից:
Հավելենք նաև, որ պարապմունքի վերջում դասակի հրամանատարները հանդես եկան իրենց առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ զեկույցով, իսկ վերադաս հրամանատարությունը, համապատասխան գնահատական տալով, նկատված թերացումների վերացման նպատակով անձնակազմին անհրաժեշտ ցուցումներ ու խնդիրներ առաջադրեց: