«Սիրելի գյումրեցիներ, շնորհավորում եմ ձեզ քաղաքի օրվա առիթով: Մաղթում ավելի մեծ դուխ, վստահություն և բարեկեցություն»,– գրել է Փաշինյանը` ներողություն խնդրելով, որ չի այցելել Գյումրի։
«Անկեղծ ասած, միայն քիչ առաջ եմ իմացել, որ այսօր նման օր է, ինչը նշանակում է ինչ-որ մեկը իր աշխատանքը չի կատարել: Կգտնեմ նրան ու կպատժեմ»,– խոստացել է Փաշինյանը։
Բայց մինչ Փաշինյանը կպարզի, թե ով է այն մեղավորը, որ իրեն ժամանակին չի հայտնել Գյումրիում տեղի ունեցող տոնական միջոցառումների մասին, հետաքրքրական է, որ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ով այցելել էր Գյումրի, այնտեղ հայտարարել էր, թե եկել է Փաշինյանի շնորհավորանքները փոխանցելու:
Իր հերթին Գյումրու քաղաքապետարանն էլ դեռ շաբաթներ առաջ հայտարարել էր, որ տոնակատարությանը մասնակցելու պաշտոնական հրավերք է ուղարկել բոլոր պաշտոնյաներին, այդ թվում` ՀՀ վարչապետին ու նախագահին: