00:00:00

Ո՞վ չէր տեղեկացրել վարչապետին Գյումրիի օրվա մասին եւ ինչո՞ւ էին հակասում Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի խոսքերը

19:23, 01 հոկտեմբեր 2018

Միջոցառումների մասին բոլոր տեղեկությունները գալիս են արարողակարգի բաժնից: Այս մասին NEWS.am-ին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ով է մեղավոր եղել, որ վարչապետը տեղեկացված չի եղել Գյումրիի օրվա մասին եւ չի մեկնել Գյումրի: «Վարչապետի օրակարգը կազմվում է տարբեր գերատեսչություններից եկած տեղեկությունների հիման վրա: Միջոցառման մասին տեղեկությունները գալիս են վարչապետի արարողակարգի բաժին։ Հիմա չեմ կարող ասել, թե ինչու այդ տեղեկատվությունը չի հասել վարչապետին»,– ասաց նա։ Նշենք, որ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ Գյումրիում նշել էր, թե վարչապետը զբաղված է եւ չի կարողացել ներկայանալ: «Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում Գյումրին, խնդրել է իր սերը փոխանցել ու շնորհավորանքը։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը մեկ օր առաջ է վերադարձել մի քանի օր տևած գործուղումից, շատ կուտակված բաներ կային և վարչապետը շտապել է և իր աշխատասենյակում է։ Վստահ եմ, որ ֆիզիկապես ներկա չլինելը  ոչ մի բան չի նշանակում»,–ասել էր Արարատ Միրզոյանը։ Թե, ինչու են նման հակասական հայտարարություններ հնչում, Եղոյանն ասաց, որ ինքը Նիկոլ Փաշինյանի խոսնակն է եւ Միրզոյանի հայտարարությունների հետ կապված պետք է դիմել նրան: Առաջին փոխվարչապետի օգնական Քրիստինե Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ պարզաբանում կտրամադրեն ավելի ուշ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր