00:00:00

Մայք Թայսոն. Բռնցքամարտին չեն հերիքում մեծ անհատականությունները

21:49, 30 սեպտեմբեր 2018 Սպորտ

Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը կարծում է, որ ներկայիս պրոֆեսիոնալ բռնցքամարտին չեն հերիքում վառ անհատականությունները. «Հիմա պրոֆեսիոնալ բռնցքամարտում ամեն ինչ այլ է: Նրան չեն հերիքում վառ, մեծ անհատականությունները: Ներկայիս բռնցքամարտիկների մեծամասնությունը շատ սովորական, հասարակ տղաներ են: Ես մշտապես եղել եմ այստեղ կամ այնտեղ, և բախվել եմ խնդիրների, այդ իսկ պատճառով իմ անունը միշտ եղել է թերթերի առաջին էջերին: Հիմա բռնցքամարտիկները ջենթլմեններ են դարձել, և հենց սա կարելի է անվանել ամենամեծ փոփոխությունը: Ես կատաղի բնավորությամբ երիտասարդ տղա էի, ով միշտ խնդիրների մեջ էր ընկնում»,- Մայք Թայսոնի խոսքերն է փոխանցում «BoxingScene»-ը: Հիշեցնենք` պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերայի ընթացքում ամերիկացին երկու անգամ հայտնվել է ճաղերի հետևում: Եվս մեկ անգամ նա օրենքի հետ խնդիրներ է ունեցել կարիերան ավարտելուց հետո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր