00:00:00

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու մասին որևէ մեկը դիմում չի ներկայացրել

21:17, 30 սեպտեմբեր 2018

Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքում մինչև քվեարկության օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրությունների կազմակերպման և ընտրական գործընթացների վերաբերյալ որևէ դիմում չի ներկայացվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ այս մասին հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ամփոփելով Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների արդյունքները: «Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը կենտրոնական և տարածքային հանձնաժողվներին որևէ գրավոր դիմում չի ներկայացվել, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գործող թեժ  գծով, զանգվածային լրատվության միջոցներում և տարբեր էլեկտրոնային կայքերում ներկայացվել են առանձին տեղեկություններ ընտրախախտումների վերաբերյալ: Քվեարկության օրը ԿԸՀ-ում  գործող թեժ գծով ԶԼՄ-ների միջոցներով տեղ գտած ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություններն օպերատիվ կարգով ուսումնասիրվել են իրավիճակային վերլուծության կենտրոնի կողմից և դրանցում ներկայացված տեղեկությունների իսկությունը և ներկայացվող  փաստական հանգամանքները պարզվել են համապատասխան ընտրական հանձնաժողովների, պետական այլ մարմինների հետ և տեղեկությունների հաստատման պարագայում տրվել են համապատասխան ցուցումներ և հանձնարարություններ»,- ասաց Մուկուչյանը: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ քվեարկության օրը Կենրոնական ընտրական հանձնաժողովն ու իրավիճակային վերլուծության կենտրոնը օպերատիվ կարգով արձագանքել է մեկ տասնյակից ավելի կայքերում տեղ գտած ավելի քան 80 հաղոդումների, ստուգվել են հրապարակվող հանգամանքներ և տրվել մեկնաբանություններ: «Մեկնաբանությունների և պարզաբանումների վերաբերյալ տեղեկատվությունը հենց քվեարկության օրը զետեղվել է ԿԸՀ-ի պաշտոնական կայքում»,- նշեց նա: Մուկուչյանը հայտնեց, որ ավագանու ընտրություններին մասնակցող 8 կուսակցություններից,4 կուսակցությունների դաշինքից նրանց ցուցակներում ընդգրկված ընդհանուր թվով  977 թեկնածուներից, ինչպես նաև  նրանց ընդհանուր թվով 2774 վստահված  անձանցից որևէ մեկը չի ներկայացրել դիմում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր