00:00:00

ՄՅՈւ-ն հերքում է Զիդանի հետ կապված լուրերը. ակումբը չի հեռացնի Մոուրինյուին

15:20, 30 սեպտեմբեր 2018 Սպորտ

Անգլիական «The Telegraph»-ին հայտնի է դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ մի բանակցություն չի վարել Զինեդին Զիդանի հետ: Ինչպես հայտնում է աղբյուրը, ֆրանսիացին հետաքրքրված է մանչեսթերյան ակումբում աշխատանքով: Չնայած թիմի ցուցադրած վատ արդյունքներին, «կարմիր սատանաների» փոխնախագահ Էդ Վուդվորդը լիովին վստահում է ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին: ՄՅՈւ-ն գլխավորելու ևս մեկ թեկնածու է նաև Մաուրիսիո Պոչետինոն, սակայն «Տոտենհեմի» մարզիչը դժվար թե կարողանա գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը» այս մրցաշրջանի ընթացքում: Հիշեցնենք, որ անգլիական մի քանի պարբերականներ գրել էին, որ մանչեսթերցիների ցուցադրած վատ խաղի ու արդյունքների պատճառով ակումբը սկսել է բանակցել Զինեդին Զիդանի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր