00:00:00

Վարչապետը կոչ է անում զբաղվել առողջ ապրելակերպով

13:56, 30 սեպտեմբեր 2018

Զբաղվե՛ք առողջ ապրելակերպով։ Այսօր՝ վաղ առավոտյան, ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս խոսքերով դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարական առանձնատների տարածքից հեծանվով մեկնելով աշխատանքի՝ ՀՀ կառավարություն։ Վարչապետը ճանապարհին շնորհակալություն հայտնեց այդ տրանսպորտային միջոցն իրեն նվիրած քաղաքացուն՝ նշելով, որ վերջին մեկ շաբաթում Հայաստանում չգտնելով՝ հնարավորություն չի ունեցել մարզվելու և այժմ լրացնում է այդ բացը։ Հասնելով աշխատավայր՝ վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ առողջ ապրելակերպի հորդորով հանդես եկավ՝ շեշտելով, որ ինքը արդեն 14 տարի է՝ թողել է ծխելը՝ չնայած մինչ այդ թունդ ծխող է եղել. «1991-2004 թ.թ. օրական ծխել եմ երկու տուփ, երբեմն՝ ավելի ծխախոտ, բայց 2004 թվականից հետո ոչ մի գլանակ չեմ ծխել»,– նշեց վարչապետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր