00:00:00

BBC-ն անդրադարձել է ՀՀ Սփյուռքի նախարարի՝ Եգիպտոս կատարած այցին

03:50, 30 սեպտեմբեր 2018

Հայաստանի սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեհբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նշել է, որ հանրահայտ BBC լրատվական ծառայությունն անդրադարձել է իր՝ Եգիպտոս կատարած պաշտոնական այցին և հրապարակել է հայկական համայնքի մասին հոդված: Գրառմանը կից նախարարը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության պարբերականում հրապարակված հոդվածի հայերեն տարբերակը: Մ․ Հայրապետյանը գրառման մեջ, մասնավորապես, ասում է․ «BBC-ն ևս անդրադարձել է մեր պաշտոնական այցին: Ի տարբերություն եգիպտական մի շարք լրատվամիջոցների՝ բրիտանական լրատվական գործակալության արաբական ծառայությունը Հայոց ցեղասպանություն եզրույթից խուսափել է՝ օգտագործելով պատմական տեսանկյունից սխալ «Առաջին աշխարհամարտի ընթացքում զոհված հայեր» արտահայտությունը, սակայն, այնուամենայնիվ, հոդվածում ծավալուն անդրադարձ է արվում Եգիպտոսի հայ համայնքին, ինչպես նաև ականավոր եգիպտահայ գործիչների ծավալած գործունեությանը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր