00:00:00

Բերտ վան Մարվեյկը հնարավոր է գլխավորի Հայաստանի հավաքականը

03:23, 30 սեպտեմբեր 2018 Սպորտ

Երեկ տեղեկացրել էինք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկվում է երկու թեկնածու՝ իտալացի մասնագետ Ջանի դե Բիազին և «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: ՀՖՖ-ից նաև հայտնել էին, որ բանակցություններ է վարվում մի քանի այլ մարզիչների հետ: Սակայն, այսօր «Armsport.am»-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի ազգային ընտրանին կարող է գլխավորել հոլանդացի հայտնի մասնագետ Բերտ վան Մարվեյկը: 66-ամյա մասնագետը ԱԱ-2018-ի ժամանակ գլխավորում էր Ավստրալիայի հավաքականը: Հենց նրա հետ է Հոլանդիայի հավաքականը 2010 թվականին դուրս եկել Աշխարհի առաջնության եզրափակիչ: Վան Մարվեյկի նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր