00:00:00

Իտալացի խորհրդարանականների հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է հայ- իտալական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը

01:27, 30 սեպտեմբեր 2018

Նյու Յորքում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Իտալիայի խորհրդարանական պատվիրակության հետ՝ Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարթա Գրանդեի գլխավորությամբ: Նախարար Մնացականյանն ընդգծել է հայ-իտալական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը: Նա համոզմունք է հայտնել, որ դարերի խորքից եկող հայ-իտալական բարեկամությունը, երկուստեք ջանքերով առավել կամրապնդվի և կխորանա: Նախարար Մնացականյանը պատասխանելով Իտալիայի խորհրդարանականների մի շարք հարցերին` հանգամանալից անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին, կառավարության ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, զարգացման օրակարգի և դրա շարժիչ ուժը հանդիսացող նորարարության և տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող քայլերին: Զրուցակիցները մտքեր են փոխնակել  տարածաշրջանային ու միջազգային կարևորություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։ Զոհրաբ Մնացականյանը իտալացի խորհրդարանականներին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր