00:00:00

Արսենալը հաղթեց առանց Մխիթարյանի, Մանչեսթեր Սիթին ուժեղ էր Բրայթոնից, այլ արդյունքներ

00:04, 30 սեպտեմբեր 2018 Սպորտ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Արսենալը» «Էմիրեյթս» ստադիոնում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուոթֆորդի» դարպասը: Հանդիպման հաշիվը բացվեց 81-րդ րոպեին: Գնդակը սեփական դարպասն ուղարկեց Կրեյգ Կետկարտը: 2 րոպե անց Ալեքսանդր Լակազետի փոխանցումից հետո գոլով աչքի ընկավ Մեսութ Օզիլը: «Զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնաց պահեստայինների նստարանին: Զուգահեռաբար ընթացող «Մանչեսթեր Սիթի»-«Բրայթոն» խաղում գրանցվեց նույն հաշիվը: «Քաղաքաբնակների» կազմում գոլ խփեցին Ռահիմ Ստերլինգն ու Սերխիո Ագուերոն: Մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Վուլվերհեմփթոն»-«Սաութհեմփթոն»` 2:0 «Նյուքասլ»-«Լեսթեր»` 0:2 «Հադերսֆիլդ»-«Տոտենհեմ»` 0:2
armsport.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր