00:00:00

Արցախի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության այցը Աբխազիայի Հանրապետություն

23:32, 29 սեպտեմբեր 2018

Սեպտեմբերի 29-ին Աբխազիայում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Աբխազիայի Հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբան։ Մասիս Մայիլյանը Ռաուլ Խաջիմբային շնորհավորել է Ազատագրման և Հաղթանակի օրվա կապակցությամբ և փոխանցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը։ ԱԳՆ ղեկավարը գոհունակությամբ է նշել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված սերտ համագործակցությունը՝ կարևորելով ակտիվ կապերի պահպանումն ու պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացումը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև կրթության, գիտության և սպորտի բնագավառներում գործնական ծրագրերի իրականացման շուրջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր