00:00:00

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Մարդասիրական և արտակարգ օգնության համակարգման հարցերով տեղակալի հետ

22:41, 29 սեպտեմբեր 2018

ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Մարդասիրական և արտակարգ օգնության համակարգման հարցերով տեղակալ Մարկ Լոքոքի հետ: Նախարար Մնացականյանը մեծապես կարևորել է աղետների ռիսկի նվազեցման, ինչպես նաև դրանց հետևանքների հաղթահարման ուղղությամբ գլոբալ և տարածաշրջանային փոխգործակցությունը: Այս առումով նախարարը բարձր է գնահատել Հայաստանի պատասխանատու գերատեսչությունների և Մարդասիրական գործերի համակարգման տարածաշրջանային գրասենյակի միջև հաստատված համագործակցությունը՝ ուղղված աղետների պատրաստվածության նախաձեռնությունների պլանավորման ու համակարգման բարելամվանը: Զրուցակիցները նախանշել են համատեղ իրականացվող ծրագրերն առավել ընդլայնելու ուղիները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր